Հարգելի հաճախորդներ
Տեղեկացնում ենք, որ Բանկի վճարային քարտերի սակագներում կատարվել են փոփոխություններ.
04.04.2024թ.-ից Priority Pass քարտին փոխարինում է Launge Key ծառայությունը:
Ի՞նչ է Lounge Key ծառայությունը.
Lounge Key ծառայությունը տրամադրում է հնարավորություն մուտք գործելու աշխարհի տարբեր երկրներում գործող օդանավակայանների բիզնես-սրահներ` անկախ ավիաընկերությունից կամ ավիատոմսի կարգից: Lounge Key առավելություններն են՝
-Տրամադրում է հասանելիություն նույն սրահներին, ինչ՝ Priority Pass քարտը: Բիզնես սրահների ցանկին կարող եք ծանոթանալ LoungeKey կայքում գրանցվելուց և մուտք լինելուց հետո:
-Այլևս կարիք չկա Ձեր հետ ունենալ լրացուցիչ Priority Pass քարտը, քանի որ այս ծառայությունը հասանելի է նաև հեռախոսի հավելվածով կամ պարզապես ներկայացնելով Ձեր պրեմիում դասի վճարային քարտը:
-Կարող եք ստանալ անսահմանափակ մուտքի հնարավորություն. ըստ քարտատեսակների հասանելի մուտքերի մասին տեղեկատվությունը՝ Visa, Mastercard:
-Ձեզ հետ հաճախ ճանապարհորդող ընտանիքի անդամների համար Արդշինբանկը մինչև 30.06.2024թ առաջարկում է պրեմիում քարտեր՝ 6 ամիս երաշխավորված անվճար սպասարկումով և մշտապես անվճար սպասարկվելու հնարավորությամբ:
Ի՞նչ է Ձեզնից պահանջվում.
-Ներբեռնել LaungeKey հավելվածը Ձեր հեռախոսի կամ պլանշետի մեջ` (iOS, Android):
-Գրանցել Ձեր քարտն ու տվյալները հավելվածում։ Գրանցման համար կարող եք օգտվել հետևյալ ուղեցույցներից՝ Visa concierge, Lounge Key:
-Ներկայացնել հավելվածով գեներացվող QR կոդը կամ Ձեր պրեմիում քարտը օդանավակայանի բիզնես սրահի աշխատակցին:
-Ներկայացնել նաև ինքնաթիռի նստեցման կտրոնը և Ձեր անձը հաստատող փաստաթուղթը: Ձեր պրեմիում քարտի վրա գրված անունը, ինքնաթիռի նստեցման կտրոնի վրայի անունը և անձը հաստատող փաստաթղթի անունները պետք է համապատասխանեն:
-Մուտք գործել սրահ:
Եթե Ձեր քարտը ակտիվ է, ինչպես նաև հասանելի են անվճար մուտքերը՝ Բիզնես-սրահ մուտք գործելու համար կարիք չկա վճարելու:
Գործող Priority Pass քարտապանների համար.
• Ձեզ մոտ արդեն առկա Priority Pass քարտը կարող եք օգտագործել մինչև դրա վրա նշված ժամկետի ավարտը, որից հետո այն չի երկարաձգվի: Միաժամանակ, կարող եք օգտագործել նաև LaungeKey ծառայությունը. Այն արդեն հասանելի է, եթե Դուք Արդշինբանկի պրեմիում քարտապան եք:
• Եթե Ձեր Priority Pass քարտի ժամկետը լրանում է մինչև 30.09.2024թ, Արդշինբանկը կվերաթողարկի Ձեր քարտը՝ անցումային շրջանում Ձեր առավելագույն հարմարությունն ապահովելու համար:
Հարցերի դեպքում խնդրում ենք ծանոթանալ մանրամասների հետևյալ հղումով՝ Visa, Mastercard:
Ի՞նչ է Fast Track ծառայությունը.
Fast Track-ը հնարավորություն է տալիս արագացված կարգով, խուսափելով հերթերից, oդանավակայանում անցնել անվտանգության, միգրացիոն, մաքսային ստուգման գործընթացները։
Ի՞նչ է Ձեզանից պահանջվում.
• Mastercard-ի քարտապանների համար
-Գրանցվել Mastercard Travel Experiences կայքում կամ ներբեռնել ու գրանցվել համանուն հավելվածում:
-Լրացնել հայտ՝ նշելով օդանավակայանը, այցելության ամսաթիվը, ժամը և ճանապարհորդողների քանակը:
-Այնուհետև անհրաժեշտ է լրացնել տվյալները՝ անուն ազգանուն, կոնտակտային հեռախոսահամար, էլ. փոստի հասցե և հաստատել հայտը:
-Նշված գործողություններն անելուց հետո Դուք հավելվածում կամ Ձեր էլ. փոստին կցտանաք Ձեր Fast Track անցագիրը՝ QR կոդը:
-Անցակետի մոտ անհրաժեշտ է ցույց տալ Fast Track անցագիրը:
• Visa քարտապանների համար՝
-Գրանցվել Visa Concierge չատբոտում:
-Հիմնական ընտրացանկում ընտրել Visa Travel-ը, այնուհետև Fast Track International տարբերակը:
-Ընտրել երկիրը և օդանավակայանը:
-Սեղմել առաջարկվող տարբերակներից մեկը՝ Մեկնում (Departure), Միջազգային մեկնում (International De parture) կամ Միջազգային ժամանում (International Arrival):
-Ներկայացնել պահանջվող տվյալները՝ Fast Track անցագիրը՝ QR պարունակող PDF ֆայլ ստանալու համար:
-Անցակետի մոտ անհրաժեշտ է ցույց տալ Fast Track անցագիրը:
Ձեր պրեմիում քարտն ունի նաև հետևյալ առավելությունները,
-Արտերկրում ռոումինգի հնարավորություն՝ Visa, Mastercard:
-Ավելի քան 1000 ռեստորաններում զեղչի հնարավորություն Visa, Mastercard:
-Ճամփորդական և Բժշկական ապահովագրություն` Visa, Mastercard:
Առավելություններին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ անցնելով հետևյալ հղումներով՝ Mastercard, Visa:
Տեղեկացնում ենք նաև, որ Արդշինբանկի 28.05.2024թ-ից սկսած գործող պայմանների համաձայն՝ ոչ ակտիվ դարձած քարտերը փակվելու են, իսկ հաշիվները շարունակում են գործել բանկային հաշվի համար սահմանված սակագներին և սպասարկման պայմաններին համապատասխան: Ոչ ակտիվ է համարվում 6 ամիս ժամկետանց քարտը, որով վերջին մեկ տարվա ընթացքում որևէ գործարք չի կատարվել:
Շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար:
Հարգանքով՝
Արդշինբանկ ՓԲԸ