Նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 20-ը Արդշինբանկի այն հաճախորդները, ում Բանկի կողմից կտրամադրվի ոսկյա իրերի գրավով վարկ, հնարավորություն կունենան մասնակցել խաղարկության և շահել բրենդավորված նվերներ։ Վարկի հաստատումից անմիջապես հետո հաճախորդը կարող է ընտրել սպրինտ-կտրոններից որևէ մեկը։ Խաղարկության շրջանակում կլինեն 2300-ից ավելի հաղթողներ, ովքեր տեղում նվերներ կստանան։
Ոսկյա իրերի գրավով ակցիային մասնակցում են Բանկի բոլոր մասնաճյուղերը, բացառությամբ հետևյալ մասնաճյուղերի՝ Գլխամաս, «Կասկադ», «Զվարթնոց», «Բյուզանդ», «Չարենց», «Հատիս», «Վարդանանց», «Նալբանդյան»:
Բանկի աշխատակիցները և ակցիայի ընթացքում իրենց վարկերը վերաձևակերպած հաճախորդները չեն կարող մասնակցել խաղարկությանը։ Հաճախորդը կարող է մասնակցել խաղարկությանը մեկ անգամ:
Հիշեցնենք, որ Արդշինբանկն իրականացնում է ոսկյա իրերի գրավով վարկավորման երկու տեսակ.
սպառողական և գյուղատնտեսական: Վարկը տրամադրվում է սկսած 3.5% անվանական տոկոսադրույքից:
Վարկի փաստացի տոկոսադրույքը կազմում է նվազագույնը 17.16%:
Վարկավորման պայմաններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։