Արդշինբանկ ՓԲԸ-ն և ML Mining ընկերությունը կխաղարկեն 400 բնակարան «Ավան Թաուերս» համալիրից բացառիկ արժեքով՝ 427 000 ՀՀ դրամ մեկ քառակուսի մետրի համար:

 

«Ավան Թաուերս»-ի շինարարությունն իրականացվում է ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի, Արդշինբանկի և ML Mining ընկերության կողմից ստորագրված եռակողմ հուշագրով: Ծրագիրը նախատեսված է հանրային ծառայողներին մատչելի բնակարաններ տրամադրելու համար: Հաշվի առնելով բազմաթիվ դիմումները այլեւս վիճակահանությանը կարող են հայտ ներկայացնել ոչ միայն հանրային ծառայողները, այլեւ Արդշինբանկի ցանկացած հաճախորդ անկախ իր գործունեության ոլորտից: Բացի այդ այս համագործակցության շրջանակում բնակարաններ կկարողանան ձեռք բերել նաև ոչ ռեզիդենտները, նաեւ արտասահմանում ապրող մեր հայրենակիցները:

 

Իր հաճախորդների համար առավել հարմարավետ գործընթաց ապահովելու համար Արդշինբանկը պարզեցրել է հիպոթեքային վարկավորմանը դիմելու պայմանները. 20% կանխավճարի դեպքում եկամուտների վերլուծություն չի իրականացվի, իսկ բոլոր հաղթողները կստանան Gold քարտ՝ 1 տարի անվճար սպասարկմամբ:

 

Արդշինբանկի Կորպորատիվ բիզնեսի տնօրեն Արմեն Գասպարյանն իր խոսքում նշեց. «Բանկը մեծ ներդրում ունի մեր երկրի տնտեսության զարգացման գործում, ինչը պայմանավորված է նաև խոշոր ծրագրերի իրականացմամբ շինարարության ոլորտում: Այսօր հանրապետության խոշորագույն կառուցապատողները, այդ թվում և ML Mining ընկերությունը, Արդշինբանկի հաճախորդներն են: Չնայած այն հանգամանքին, որ այս համագործակցությունն ուղղված է պետական սեկտորին, ծրագրի շահառուների շրջանակն ընդլայնվել է, Արդշինբանկի հաճախորդները ևս կարող են մասնակցել ծրագրին և դա անել՝ օգտվելով առաջարկվող տեխնոլոգիական լուծումներից, այն է՝ օնլայն եղանակով, առանց բանկ այցելելու»։

 

ML Mining ընկերության գլխավոր տնօրեն Էդուարդ Մարգարյանը կարևորեց Արդշինբանկի հետ համագործակցությունը՝ հավելելով, որ Արդշինբանկի նման խոշոր կառույցի աջակցության շնորհիվ նախագիծը, անշուշտ, հաջողությամբ կպսակվի: Նա նաև ընդգծեց, որ «Ավան Թաուերս»-ը քաղաքացիների շրջանում հայտնի է ինչպես մատչելի գներով բնակարաններ ձեռք բերելու, այնպես էլ եկամտային հարկի վերադարձի արտոնությունից օգտվելու հնարավորությամբ։

 

«Ավան Թաուերս» համալիրն ընդգրկում է մոտ 120 հազար քառակուսի մետր: Երկաթբետոնե հիմնակմախքի շինարարական աշխատանքները մեկնարկել են դեռ մի քանի ամիս առաջ, իսկ ավարտը նախատեսվում է 2027 թվականին»,-հավելեց Էդուարդ Մարգարյանը։

Վիճակահանությանը մասնակցելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղմամբ և լրացնել հայտը: 

Արդշինբանկի հիփոթեքային վարկավորման մասին ավելի մանրամասն՝ այստեղ:

 

Վիճակահանության հետ կապված հարցերի պատասխանները կարող եք ստանալ ML Mining ընկերության գլխամասային գրասենյակում կամ զանգահարելով 8887 կարճ համարով, ինչպես նաև Արդշինբանկ ՓԲԸ-ի ցանկացած մասնաճյուղում կամ զանգահարելով բանկի շուրջօրյա կոմունիկացիոն կենտրոն՝ (012) 222222 հեռախոսահամարով: