Արդշինբանկը նորից
Seaside Startup Summit ճամբարային բիզնես ֆորումի կողքին է` որպես Strong
Partner: Այս տարի այն անց է կացվում հուլիսի
21-ից 27-ը: Ֆորումի նպատակը ձեռներեցներին, ներդրողներին և սկսնակ գործարարներին մեկ
վայրում միավորելն է՝ մեր տարածաշրջանի համար ստեղծելով արդյունավետ բիզնես միջավայր,
աջակցելով տեղական ստարտափների զարգացմանը և ապահովելով կայուն համագործակցություն
էկոհամակարգի մասնակիցների միջև: Ֆորումը նախատեսում է մրցանակային ֆոնդ, կրթական ծրագրեր,
պանելային քննարկումներ և այլն: Համաձայն ձևավորված ավանդույթի՝ ֆորումին կմասնակցեն
անկախ ներդրողներ և վենչուրային հիմնադրամների ներկայացուցիչներ ամբողջ աշխարհից։
«Առաջին անգամ Արդշինբանկը մասնակցել է Seaside Startup Summit-ին 2023-ին, և եթե մենք նորից այստեղ ենք, նշանակում է, մեզ համար այն շարունակում է հետաքրքիր մնալ, և մենք ավելի մեծ հեռանկարներ ենք տեսնում։ Ներսից հետևել ամենաինովացիոն ոչ ֆորմալ սթարթափ-միջոցառման ընթացքին, լինել իրադարձությունների հորձանուտում, սա կայուն հարաբերությունների և հաջողված համագործակցության հիմքն է։ Արդշինբանկը մասնակցում է ֆորումին տարբեր ոլորտների մասնագետներից կազմված թիմով», - նշեց Արդշինբանկի Թվայնացման և տաղանդների կառավարման գծով տնօրեն Հարություն Իսպիրյանը։
Seaside Startup
Summit 2024 ճամբարային բիզնես ֆորումի ընթացքում Արդշինբանկի տաղավարը Բանկի թվային
մասնաճյուղ է. տեղում իրականացվում է խորհրդատվություն, Ֆորումի մասնակիցներին հնարավորություն
է ընձեռվում նաև օգտվել հատուկ առաջարկից` ձեռք բերել Արդշինբանկի պրեմիում դասի քարտեր՝
6 ամիս անվճար սպասարկման պայմանով: Իսկ քարտերի մասին ավելի մանրամասն տեղեկատվություն
կարելի է ստանալ տեղում՝ մեր մասնագետների միջոցով:
Միջոցառման օրակարգին կարող եք ծանոթանալ այստեղ:
Արդշինբանկի մասին
Արդշինբանկը Հայաստանի
առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝
տրամադրելով լուծումներ մանրածախ, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի
ու ակտիվների կառավարման ոլորտներում։ Արդշինբանկն ունի շուրջ 400.000 հաճախորդ, որոնց
սպասարկում են բանկի 1.700-ից ավելի աշխատակիցներ։ Բանկում ներդրված է ծառայությունների
մատուցման ու վաճառքի հզոր բազմախողովակ պլատֆորմ՝ 65 մասնաճյուղերով, համապարփակ մոբայլ
և օնլայն բանկինգի համակարգերով։ Բանկն ունի երկրում ամենալայն մասնաճյուղային ցանցը,
ինչպես նաև ներկայացուցչություն Փարիզում։ Արդշինբանկը Հայաստանի միակ ընկերությունն
է, որն ունի աշխարհի երեք առաջատար՝ Standard & Poor's (BB- (Stable)),
Moody’s (Ba3 (Stable)) և Fitch (BB- (Stable)) վարկանիշային ընկերությունների կողմից
շնորհված վարկանիշեր: Բանկն ունի Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին
հավասար վարկանիշ, ինչը մասնավոր կազմակերպության վարկանիշի գնահատման հնարավոր լավագույն
ցուցանիշն է: