Ռեեստրի վարում

  1. Արժեթղթերի ռեեստրի վարում և պահպանում
  2. Արժեթղթերի տեղաբաշխման միջնորդավորում
  3. Կորպորատիվ գործողությունների հետ կապված գործառնությունների գրանցում
  4. Թողարկողներին Համակարգից տեղեկությունների տրամադրում և տվյալների փոփոխությունների գրանցում
Ռեեստրի վարում

Վարչության 2024թ. Օգոստոսի 29-ի թիվ 01/063-364L որոշում

 

1. Թողարկողին մատուցվող հիմնական և լրացուցիչ ծառայություններ
  Ծառայության տեսակը Միավոր Սակագինը (ներառյալ ԱԱՀ)
1.1 Թողարկողի արժեթղթերի ռեեստրի սկզբնական տվյալների մուտքագրում ծրագրային համակարգ
1.1.1 Թողարկողի վերաբերյալ տվյալների գրանցում ծրագրային համակարգ - Անվճար
1.1.2 Թողարկողի արժեթղթերի վերաբերյալ տվյալների մուտքագրում ծրագրային համակարգ - Անվճար
1.1.3 Բաժնային արժեթղթերի, մասնակցության վկայագրերի, փայերի[1] հաշվառում (սեփականատերերի (անվանատերերի) ռեեստրի վարում և պահպանում) Արժեթղթերի յուրաքանչյուր դասի համար տեղաբաշխված արժեթղթերի (փայերի) հաշիվների քանակ (ամսական)[2] 6 000 ՀՀ դրամ (1-9-ը տեղաբաշխված արժեթղթերի (փայերի) հաշիվների քանակ)
8 000ՀՀ դրամ/10-ից մինչև 49-ը ներառյալ տեղաբաշխված արժեթղթերի (փայերի) հաշիվների քանակ
10 000ՀՀ դրամ/50-ից մինչև 99-ը ներառյալ տեղաբաշխված արժեթղթերի (փայերի) հաշիվների քանակ
20 000ՀՀ դրամ/100-ից մինչև 199-ը ներառյալ տեղաբաշխված արժեթղթերի (փայերի) հաշիվների քանակ
30 000ՀՀ դրամ/200-ից մինչև 499-ը ներառյալ տեղաբաշխված արժեթղթերի (փայերի) հաշիվների քանակ
40 000ՀՀ դրամ/500-ից մինչև 999-ը ներառյալ տեղաբաշխված արժեթղթերի (փայերի) հաշիվների քանակ
50 000ՀՀ դրամ/1000 և ավել տեղաբաշխված արժեթղթերի (փայերի) հաշիվների քանակ
1.2 Պարտատոմսերի հաշվառում (պարտատոմսերի սեփականատերերի (անվանատերերի) ռեեստրի վարում և պահպանում)[3]
1.2.1 Պարտատոմսերի հաշվառում (պարտատոմսերի սեփականատերերի (անվանատերերի) ռեեստրի վարում և պահպանում) Տեղաբաշխված պարտատոմսերի յուրաքանչյուր դասի համար ընդհանուր անվանական արժեք (ամսական) 0.003%, նվազագույնը 5 000 ՀՀ դրամ առավելագույնը 50 000 ՀՀ դրամ
1.3 Հաշվի օպերատորի փոփոխության հետևանքով ռեեստրի վարման պայմանագրի վերակնքում
1.3.1 Հաշվի օպերատորի փոփոխության հետևանքով ռեեստրի վարման պայմանագրի վերակնքում Արժեթղթերի յուրաքանչյուր դասի համար/մեկ փոխանցում 6 000 ՀՀ դրամ
1.4 Տեղաբաշխված արժեթղթերի գրանցման հաշվառմամբ պայմանավորված ծառայություններ[4]
Տեղաբաշխված բաժնետոմսերի (փայերի) գրանցման հաշվառում (բաժնետոմսերի տեղաբաշխում բացառությամբ բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխման դեպքերի)
1.4.1 Տեղաբաշխված Բաժնետոմսերի (փայերի) գրանցման հաշվառում Տեղաբաշխված բաժնետոմսերի (փայերի)ընդհանուր անվանական արժեք (փայերի դեպքումփայերի շուկայական արժեքը) 0.1%, նվազագույնը 30 000 ՀՀ դրամ առավելագույ նը 2 500 000 ՀՀ դրամ
Տեղաբաշխված պարտատոմսերի գրանցման հաշվառում(պարտատոմսերի տեղաբաշխում բացառությամբ պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխման դեպքերի)
1.4.2 Տեղաբաշխված պարտատոմսերի գրանցման հաշվառում Տեղաբաշխված պարտատոմսերի ընդհանուր անվանական արժեք 0.0075% նվազագույնը 30 000 ՀՀ դրամ առավելագույ նը 2 250 000 ՀՀ դրամ
Հրապարակային առաջարկի միջոցով տեղաբաշխված բաժնետոմսերի (փայերի) գրանցման հաշվառում
1.4.3 Հրապարակային առաջարկի միջոցով տեղաբաշխված բաժնետոմսերի (փայերի) գրանցման հաշվառում Տեղաբաշխվող բաժնետոմսերի (փայերի) ընդհանուր անվանական արժեք 0.075% նվազագույնը 30 000 ՀՀ դրամ առավելագույնը 1 000 000 ՀՀ դրամ
Հրապարակային առաջարկի միջոցով տեղաբաշխված պարտատոմսերի գրանցման հաշվառում
1.4.4 Հրապարակային առաջարկի միջոցով տեղաբաշխված պարտատոմսերի գրանցման հաշվառում Տեղաբաշխվող պարտատոմսերի ընդհանուր անվանական արժեք 0.0075% նվազագույնը 30 000 ՀՀ դրամ առավելագույնը 400 000 ՀՀ դրամ
Թողարկողի կորպորատիվ գործողության գրանցման հաշվառում[5]
1.4.5 Կորպորատիվ գործողության գրանցման հաշվառում Կորպորատիվ գործողության առարկա արժեթղթերի (փայերի) ընդհանուր անվանական արժեք 0.075% նվազագույնը 30 000 ՀՀ դրամ առավելագույնը 3 000 000 ՀՀ դրամ
1.4.6 Թողարկողի արժեթղթերի հաշվի բացում (փակում) հաշիվ Անվճար
Արժեթղթերի (փայերի) գրանցված սեփականատերերի (անվանատերերի) ցուցակի տրամադրում
1.4.7 Արժեթղթերի (փայերի) գրանցված սեփականատերերի (անվանատերերի) ցուցակի տրամադրում[6] ցուցակ 2 000 ՀՀ դրամ
1.4.8 Տվյալ տեղեկատվության ռուսերեն կամ անգլերեն տարբերակ Հայերենի համար սահմանված գնի կրկնապատիկը
Արժեթղթերով (փայերով) կատարված գործառնությունների` շարժի (արժեթղթերի փոխանցում) վերաբերյալ տեղեկանքի/առանց հիմքերի/ տրամադրում
1.4.9 Թղթային/Էլեկտրոնային Մեկ տեղեկանք 10 000 ՀՀ դրամ
1.4.10 Տվյալ տեղեկատվության ռուսերեն կամ անգլերեն տարբերակ Հայերենի համար սահմանված գնի կրկնապատիկը
Արժեթղթերով (փայերով) կատարված գործառնությունների` շարժի (արժեթղթերի փոխանցում) վերաբերյալ տրամադրում (հիմքերով)[7]
1.4.11 Թղթային Մեկ տեղեկանք 30 000 ՀՀ դրամ
1.4.12 Էլեկտրոնային 20 000 ՀՀ դրամ
1.4.13 Տվյալ տեղեկատվության ռուսերեն կամ անգլերեն տարբերակ Հայերենի համար սահմանված գնի կրկնապատիկը
Այլ տեղեկությունների (բացառությամբ արժեթղթերի (փայերի) փոխանցման) վերաբերյալ տեղեկանքի տրամադրում (հիմքերով)[8]
1.4.14 Թղթային Մեկ տեղեկանք 30 000 ՀՀ դրամ
1.4.15 Էլեկտրոնային 20 000 ՀՀ դրամ
1.4.16 Տվյալ տեղեկատվության ռուսերեն կամ անգլերեն տարբերակ Հայերենի համար սահմանված գնի կրկնապատիկը
Թողարկողի մասին տվյալների փոփոխությունների գրանցում Համակարգում[9]
1.4.17 Տվյալների փոփոխության մուտքագրում համակարգ - Անվճար
Թողարկողի հանձնարարագրի հիման վրա շահութաբաժինների հաշվարկում և վճարում
1.4.18 Թողարկողի հանձնարարագրի հիման վրա շահութաբաժինների հաշվարկում և վճարում Շահութաբաժինների վճարման համար նախատեսված ֆոնդի ընդհանուր գումար (յուրաքանչյուր գործընթացի համար) 0,2%, նվազագույնը 30 000 ՀՀ դրամ
Թողարկողի հանձնարարագրի հիման վրա պարտատոմսերի արժեկտրոնների մարման արդյունքում դրամական միջոցների բաշխում
1.4.19 Պարտատոմսերի արժեկտրոնների վճարման կամ մարման արդյունքում դրամական միջոցների բաշխում Վճարված/բաշխված դրամական միջոցների գումարը/յուրաքանչյ ուր գործընթացի համար 0,02%, նվազագույնը 30 000 ՀՀ դրամ
Ծանուցում թողարկողին արժեթղթերի (փայերի)գործառնությունների մասին(արժեթղթերի (փայերի) փոխանցման հանձնարարականների և արժեթղթերի նկատմաբ իրավունքների սահմանափակումների վերաբերյալ)
1.4.20 Ծանուցում տարեկան 225 000 ՀՀ դրամ
Թողարկողին օրենքով և իր կանոնադրությամբ սահմանված արժեթղթերի ձեռքբերման և այլ սահմանափակումների նկատմամբ հսկողության իրականացում
1.4.21 Հսկողության իրականացում տարեկան 750 000 ՀՀ դրամ

 

1 Բացառությամբ պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի փայերի

*եթե արժեթղթի շուկայական արժեքը մեծ է արժեթղթի անվանական արժեքից,ապա սակագինը հաշվարկելիս հաշվի է առնվում արժեթղթի շուկայական արժեքը:

Արժեթղթերի յուրաքանչյուր դասի տեղաբաշխված արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ռեեստրում առկա հաշիվների քանակը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա վերջին օրվա դրությամբ:

3 Արտարժույթով արտահայտված անվանական արժեք ունեցող պարտատոմսերի հաշվառման (արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ռեեստրի վարման և պահպանման) սակագինը հաշվարկվում է ՀՀ դրամով ամսվա վերջին օրվա համար ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից հրապարակված արտարժույթի նկատմամբ ՀՀ դրամի արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքի հաշվարկով:

4 Բացառություն են կազմում կարգավորվող շուկայի միջոցով տեղաբաշխված, ինչպես նաև վերակազմակերպման հիմքով արժեթղթերի փոխարկումն ապահովելու համար լրացուցիչ տեղաբաշխված արժեթղթերի գրանցման հաշվառման դեպքերի, ընդ որում արժեթղթերի յուրաքանչյուր թողարկման արդյունքում տեղաբաշխված արժեթղթերի գրանցման հաշվառմամբ պայմանավորված ծառայությունների սակագինը տեղաբաշխման գործընթացի վերջում վերահաշվարկվում է ընդհանուր անվանական ծավալի սկզբունքով:

5 Ներառում է արժեթղթերի փոխարկումը (այդ թվում բաժնետոմսերի անվանական արժեքի փոփոխման, արժեթղթերի համախմբման (կոնսոլիդացիա) և բաժանման հիմքով), թողարկողի որոշմամբ մեկ դասի (տեսակի) արժեթղթերը մեկ այլ դասի (տեսակի) արժեթղթերի փոխարկումը, վերակազմակերպման (բացառությամբ վերակազմավորման այն դեպքի, երբ արժեթղթերի քանակի և անվանական արժեքի փոփոխություն տեղի չի ունենում) արդյունքում արժեթղթերի փոխարկումը, թողարկողի իր կողմից թողարկված արժեթղթերի (բացառությամբ պարտատոմսերի) ձեռքբերումը, հետգնումը և մարումը կամ չեղյալ համարումը: Ընդ որում փոխարկման դեպքում սակագնի հաշվարկման հիմք է ընդունվում փոխարկման արդյունքում գրանցվող արժեթղթերի ընդհանուր անվանական ծավալը, բացառությամբ բաժանման և առանձնացման ձևով վերակազմակերպման հիմքով բաժնետոմսերի փոխարկման դեպքերի: Բաժանման և առանձնացման ձևով վերակազմակերպման պայմանավորված կորպորատիվ գործողության դեպքում սակագնի հաշվարկման հիմք է ընդունվում փոխարկվող, արժեթղթերի ընդհանուր անվանական ծավալը):

6 Այն դեպքերում, երբ Արժեթղթերի (փայերի) գրանցված սեփականատերերի (անվանատերերի) ցուցակը տրամադրվում է Բանկի որևէ ստորաբաժանում ներկայացնելու համար, Բանկի կողմից տրամադրվում է անվճար:

7 Սակագինը գանձվում է նաև այն դեպքում, երբ Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից տրամադրվում են գործառնությունների հիմքերը կամ տեղեկանք գործառնությունների բացակայության վերաբերյալ:

8 Սակագինը գանձվում է նաև այն դեպքում, երբ Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից տրամադրվում են գործառնությունների հիմքերը կամ տեղեկանք գործառնությունների բացակայության վերաբերյալ:

9 Թողարկողի մասին տվյալների փոփոխությունը ներառում է թողարկողի գտնվելու կամ գործունեության վայրի, բաժնետիրական ընկերությունների տեսակի, տնօրենի փոփոխության, ընկերության անվանման փոփոխության կամ արժեթղթերի մասին տեղեկությունների փոփոխության (արժեթղթերի փաստաթղթային ձևի փոփոխությունը ոչ փաստաթղթայինի և հակառակը) գրանցում Համակարգում:

Նախկինում գործող պայմաններ (արխիվ)