Վարկավորման պայմաններ

Վարկի արժույթ ՀՀ դրամ
Վարկի նպատակՄԼ. Մայնինգ ընկերության կողմից ՀՀ ք. Երևան Առնո Բաբաջանյան 42/5 հասցեում բնակելի շենքերում կառուցման ընթացքում գտնվող բնակարանների և ավտոկայանատեղիի (այսուհետ միասին կամ առանձին հիշատակման դեպքում անշարժ գույք) ձեռքբերում
Վարկի նվազագույն գումարՉի սահմանվում
Վարկի առավելագույն գումար1. Ձեռքբերվող բնակարանի դեպքում- 150.000.000 ՀՀ դրամ (ոչ ավել, քան ձեռք բերվող բնակարանի համար ձեռքբերման արժեքի 90%-ը) 2. Ավտոկայանատեղիի դեպքում՝ 2.800.000 ՀՀ դրամ
Տարեկան տոկոսադրույք հաստատուն/ հաստատուն (ճշգրտվող)*1. Մինչև 35.0 մլն (ներառյալ) ՀՀ դրամի դեպքում՝ 13% 2. 35.1 և ավել ՀՀ դրամի դեպքում` 13.6%
Տարեկան տոկոսադրույք լողացող**1. Մինչև 35.0 մլն (ներառյալ) ՀՀ դրամի դեպքում՝ ՀԴ+2% 2. 35.1 և ավել ՀՀ դրամի դեպքում` ՀԴ+2.5%
Տարեկան փաստացի տոկոսադրույք12.1 - 14.5%
Նվազագույն ժամկետ10 տարի
Առավելագույն ժամկետ20 տարի
Վարկի և տոկոսագումարի մարումներԱմենամսյա հավասարաչափ վճարումներ (անուիտետ)
Նվազագույն կանխավճար բնակարանի ձեռքբերման արժեքից10%
Նվազագույն կանխավճար ավտոկայանատեղիի արժեքից20%

Վարկառուիններկայացվող պահանջներ
Վարկառուի կարգավիճակՀանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում անշարժ գույքի գնման իրավունքի ձեռքբերման պայմանագիր կնքելու օֆերտայում նշված անձ՝ շահառու կամ ընտանիքի անդամ, ում տարիքը վարկի մարման վերջնաժամկետին չպետք է գերազանցի 65-ը (մինչև 66 տարեկանը լրանալը):
Համավարկառուին ներկայացվող պահանջներՀամավարկառուներ կարող են հանդիսանալ 21 տարին լրացած վարկառուի ազգականները (ազգական են համարվում այն անձիք, ովքեր պատրաստ են ծառայողի բնակարանի ձեռքբերման համար մասնակցել գնման ֆինանսավորմանը` ներառյալ հիփոթեքային վարկի միջոցով), որի տարիքը վարկի տրամադրման պահին չպետք է գերազանցի 60 տարեկանը (մինչև 61 տարեկանը լրանալը):
Հաճախորդի վարկարժանության գնահատման ընդհանուր սկզբունքըԸնդհանուր պարտքային վճարումների և զուտ եկամուտների առավելագույն հարաբերակցությունը (ԸՊԵ) չպետք է գերազանցի 60
Վարկառուին և համավարկառուին ներկայացվող այլ պահանջներԲջջային հեռախոսահամարի և էլեկտրոնային փոստի հասցեի առկայություն

Հայտի վերաբերյալ որոշման կայացում
Որոշման կայացման ժամկետ4-7 օր
Որոշման մասին տեղեկացման ժամկետ1 օր
Տրամադրման ժամկետ1. Միանվագ տրամադրման դեպքում վարկը տրամադրվում է ոչ ուշ, քան անշարժ գույքի գնման իրավունքի պայմանագրի կնքումից հետո 7-րդ աշխատանքային օրը՝ գնման իրավունքի և գրավի վկայականները Բանկ ներկայացնելու դեպքում 2. Փուլային տրամադրման դեպքում 1-ին փուլ - ոչ ուշ, քան անշարժ գույքի գնման իրավունքի պայմանագրի կնքումից հետո 7-րդ աշխատանքային օրը՝ գնման իրավունքը և գրավի վկայականը Բանկ ներկայացնելու դեպքում 2-րդ փուլ - ոչ ուշ, քան շենքի (մասնաշենքի) կառուցման ավարտը պետական գրանցման ենթարկվելու մասին Քաղաքաշինության կոմիտեի կողմից Բանկի ծանուցումն ստանալուց հետո 15-րդ օրը

Տույժեր, տուգանքներ
Վարկառուի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում 24% տարեկան` ժամկետանց վարկի նկատմամբ
Ժամկետանց տոկոսագումարի դիմաց տույժ48% տարեկան
Վարկի վաղաժամկետ մարման տույժՉի սահմանվում

Վարկերը տրամադրվում են Բանկի կողմից հաստատված տիպային պայմանագրերի կիրառմամբ: Ավտոկայանատեղիի ձեռքբերման և գրավադրման դեպքում ավտոկայանատեղիի համար ստորագրվում է առանձին վարկի և գրավի պայմանագրեր: Գրավի պայմանագիրը (պայմանագրերը) պետք է վավերացվի նոտարական կարգով: Բնակարանի (ավտոկայանատեղիի) նկատմամբ գնման իրավունքի գրավը, կառուցապատման ավարտից հետո՝ սեփականության և Բանկի գրավի իրավունքները և այլ գույքային իրավունքները ենթակա են պետական գրանցման հաճախորդի կողմից և Բանկ ներկայացման:

Վարկառուն պարտավոր է  կառուցապատողի կողմից  շինարարության շահագործման հանձնման ակտը կազմելուց հետո    60 օրվա ընթացքում Բանկ ներկայացնել ձեռքբերվող անշարժ գույքի 100%-ոց ավարտվածությամբ սեփականության  և գրավի վկայականները: Գույքի 100%-ոց ավարտվածությամբ սեփականության  և գրավի վկայականները չներկայացնելու դեպքում 60 օրացուցային օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում վարկի պայմանները վերանայվում են և պայմանագրով սահմանված տոկոսադրույքը բարձրացվում է 3% -ով (բացառությամբ Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված դեպքերի):

Ավտոկայանատեղիի (ավտոկայանատեղիի գնման իրավունքի) ձեռքբերման նպատակով վարկը տրամադրվում է միայն տվյալ ծրագրի շրջանակներում բնակարանի (բնակարանի գնման իրավունքի) միաժամանակյա ձեռքբերման դեպքում:

 

*Հաստատուն (ճշգրտվող) տոկոսադրույքով տրամադրվող վարկերի տոկոսադրույքները վերանայվում են՝ սկսած վարկային պայմանագրի գործողության 37-րդ ամսից` Հաշվարկային դրույքի (ՀԴ) փոփոխման դեպքում: Վարկային պայմանագրի գործողության ընթացքում վարկի տոկոսադրույքը վարկի տրամադրման ժամանակ սահմանված տոկոսադրույքի համեմատ չի կարող բարձրանալ կամ իջնել ավելի քան 2.5 տոկոսային կետով:

Վարկի Հաշվարկային դրույքի (ՀԴ) արժեքը հավասար է վարկի տրամադրման վերաբերյալ որոշման կայացման պահին Բանկում գործող ՀԴ արժեքին:

**Հաշվարկային դրույքը (ՀԴ) հարապարակվում է Բանկի www.ardshinbank.am կայքում, Բանկի կողմից վերանայվում է յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ին և օգոստոսի 1-ին: Կնքված պայմանագրերի գծով տոկոսադրույքերը վերանայվում են ՀԴ փոփոխությունից մեկ ամիս հետո (եթե ծանուցման մեջ ավելի երկար ամսաթիվ սահմանված չէ)՝ Հաշվարկային դրույքի փոփոխված լինելու դեպքում: Տոկոսադրույքերը փոփոխվում՝ բարձրացվում կամ նվազեցվում են ՀԴ փոփոխության չափով:

Վարկային պայմանագրի գործողության ընթացքում վարկի տոկոսադրույքը վարկի տրամադրման ժամանակ սահմանված տոկոսադրույքի համեմատ չի կարող բարձրանալ կամ իջնել ավելի քան 2.5 տոկոսային կետով:

Տեղեկատվական ամփոփագիր

Վարկային հաշվիչ

Վարկի գումար

Տարեկան տոկոսադրույք

Վարկի ժամկետը

Հաշվարկը մոտավոր է և կարող է տարբեվել վերջնական առաջարկից։

Մեր առաջարկը

Փաստացի Տոկոսադրույք

1%

Ամսական վճարումներ

100,083֏

վճարված տոկոսներ

83֏

Ընդհանուր վճարում

100,083 ֏