Բանկում արտարժույթի փոխարկում կարող եք կատարել հետևյալ եղանակներով՝
Կանխիկ՝ մոտենալով Բանկի Գլխամասային գրասենյակ և մասնաճյուղեր
*
Անկանխիկ՝ ինչպես Բանկի Գլխամասային գրասենյակում, մասնաճյուղերում,
այնպես էլ Բանկի I-Banking համակարգի Ինտերնետ և Մոբայլ համակարգերի միջոցով 24/7 ռեժիմով:
Բանկում արտարժույթի փոխարկման դեպքում 100,000 (մեկ հարյուր
հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը
գերազանցելու դեպքում Հաճախորդը պետք է ներկայացնի անձը հաստատող փաստաթուղթ:
400,000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցելու
դեպքում արտարժույթի փոխարկումը կարող է մերժվել Բանկի կողմից գնորդի Բանկի տվյալ արժույթով
հաշվետեր հաճախորդ չհանդիսանալու դեպքում:
20.000.000 (քսան միլիոն) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը
գերազանցող ցանկացած փոխարկման դեպքում գործարքը կնքվում է Բանկի հայեցողությամբ ու
կարող է կատարվել Բանկի կողմից հրապարակված փոխարժեքներից տարբերվող` հաճախորդի հետ
պայմանագրային հիմունքներով համաձայնեցված այլ փոխարժեքով։
*Կանխիկ GBP, CHF
փոխարկումները, հաշվից կանխիկացումը և հաշվին մուտքագրումներն իրականացվում են միայն
Գլխամասային գրասենյակի Հաճախորդների սպասարկման վարչությունում:
Թարմացվել է` 07.10.2024 16:02
Ունեմ
Կստանամ