
Այս օրացույցում փորձել ենք հավաքել տարբեր
պատմական փաստեր Երևանի ու երևանցիների մասին: Եվ այժմ հրավիրում ենք ձեզ ճանապարհորդել
պատմության էջերով: Համոզված ենք, որ «մեկամյա» այս ճամփորդությունից հետո դուք ավելի
լավ կհասկանաք ու է՛լ ավելի կսիրեք Երևանը:
Հուսով ենք, որ այն ոչ միայն կօգնի ձեզ ընդլայնել
մեր սիրելի քաղաքի և երևանյան ավանդույթների մասին ձեր գիտելիքները, այլև հարգանքի
տուրք կմատուցի մեր տաղանդաշատ հայրենակիցներին, ովքեր երեք հազար տարի կերտում են
Երևանի պատմությունը։