Logo

Արժեթղթերի պահառուական ծառայություն

  1. Արժեթղթերի հաշվառման համար դեպո հաշվի բացում, վարում
  2. Հաճախորդի արժեթղթերի նկատմամբ իրավունքների գրանցում
  3. Արժեթղթերի փոխանցում/ գրավադրում/ գրավադրման դադարեցում
  4. Արժեթղթերի և հաշիվների սառեցում/ապասառեցում
Արժեթղթերի պահառուական ծառայություն

  Ուժի մեջ է 01․09․2026 թ․ից

Արժեթղթերի պահառուական ծառայություններ

Ծառայություն

Սակագին *

Արժեթղթերի հաշվի բացում, փակում

Անվճար

Արժեթղթերի պահպանում 1

0.08%

Արժեթղթերի փոխանցում 2,3

Բաժնային արժեթղթերի փոխանցում (DVP/FOP/ST) 4

0.15%, նվազ. 10,000 ՀՀ դրամ առավելագույնը՝ 3,000,000 ՀՀ դրամ

Ոչ բաժնային արժեթղթերի փոխանցում (DVP/FOP/ST)4

0.015%, նվազ. 5,000 ՀՀ դրամ առավելագույնը՝ 300,000 ՀՀ դրամ

Այլ արժեթղթերի փոխանցում (DVP/FOP/ST) 4

0.25%, նվազ. 10,000 ՀՀ դրամ առավելագույնը՝ 3,000,000 ՀՀ դրամ

Բաժնետոմսերի ներբանկային փոխանցում  4

0,08%, նվազ. 5,000 ՀՀ դրամ

Պարտատոմսերի ներբանկային փոխանցում 4

0,008%, նվազ. 3,000 ՀՀ դրամ                    

Այլ արժեթղթերի ներբանկային փոխանցում 4

0,1%, նվազ. 8,000 ՀՀ դրամ

Պորտֆելի փոխանցում5

6,000 ՀՀ դրամ

Արժեթղթերի գրավադրում

Բաժնետոմսերի գրավադրում

0,06%, նվազ. 5,000 ՀՀ դրամ

Պարտատոմսերի գրավադրում

0,01%, նվազ. 1,000 ՀՀ դրամ

Արժեթղթերի հաշվի սառեցում

0,05%, նվազ. 5,000 ՀՀ դրամ

Կորպորատիվ գործողություններ

Անվճար

Տեղեկանքի, քաղվածքի տրամադրում

Անվճար

Ոչ ստանդարտ6 տեղեկատվությամբ տեղեկանքի տրամադրում

10,000  ՀՀ դրամ

Այլ պահառուական ծառայություններ7

Արդշինբանկի պահառուական ծախս + 25% հավելագին

1 Սակագին չի կիրառվում ՀՀ կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված, ինչպես նաև պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող կամ ՀՀ Կենտրոնական բանկին սեփականության իրավունքով պատկանող արժեթղթերի կամ հրապարակային ֆոնդի փայերի, սվիփ գործարքի արդյունքում ձեռք բերված Դրամական շուկայի ներդրումային ֆոնդի փայերի (money market funds) վրա պահպանման դեպքում:                                                                                                                                                                                 

Պահպանման սակագնի հաշվարկի հիմք է վերցվում արժեթղթերի շուկայական արժեքը, եթե այն ավելի փոքր չէ անվանական արժեքից: Հակառակ դեպքում հիմք է վերցվում անվանական արժեքը:

Հաշվարկի համար հիմք է ընդունվում հաշվետու ժամանակահատվածի յուրաքանչյուր օրվա վերջի դրությամբ հաշվետիրոջ հաշվում առկա արժեթղթերի մնացորդները՝ անհրաժեշտության դեպքում կիրառելով հաշվետու ժամանակաշրջանի վերջի օրվա դրությամբ  ՀՀ ԿԲ փոխարժեքը:

2  Փոխանցման սակագինը չի գանձվում, երբ

  - արժեթղթեր փոխանցող/ստացող կողմ է հանդիսանում ՀՀ Կենտրոնական Բանկը,

  - փոխանցումը կատարվում է հաճախորդի կողմից ներկայացված բրոքերային պատվերի շրջանակներում,

  -  ՀՀ պետական պարտատոմսերի փոխանցումը կատարվում է  ՀՀ ԿԲ համակարգի ներսում:

3  Հաշվարկը կատարվում է Արժեթղթերի՝ հաշվին փաստացի մուտքագրման/ելքագրման օրը՝ անհրաժեշտության դեպքում կիրառելով Բանկի անկանխիկ առքի փոխարժեքը:

4 Հաշվարկի հիմք է վերցվում արժեթղթերի շուկայական արժեքը, եթե այն ավելի փոքր չէ անվանական արժեքից: Հակառակ դեպքում հիմք է վերցվում անվանական արժեքը:

5  Կիրառվում է միայն ՀԿԴ հաշվի այլ օպերատորի մոտ բացված հաճախորդի հաշվին փոխանցման դեպքում:

6 Ոչ ստանդարտ է համարվում Արդշինբանկ ԲԲԸ կողմից հաստատված տեսքով և բովանդակությամբ փաստաթղթերից տարբերվող ցանկացած այլ տեսքով և բովանդակությամբ փաստաթուղթը:

7  Սակագին չի կիրառվում արժեթղթերից ստացվող եկամուտների հաշվին մուտքագրման, արժեթղթերի մարման և շահութաբաժինների վճարման դեպքում:

* Սակագները գանձվում են ՀՀ դրամով:

Կայքում հրապարակված Սակագները տարածվում են ֆիզիկական անձ Հաճախորդների վրա, որոնք հանդիսանում են ՀՀ քաղաքացի և որոնց կենսական շահերի կենտրոնը գտնվում է ՀՀ-ում: 

Արժեթղթերի պահառուական ծառայությունների մատուցման պայմանները, այդ թվում՝ ծառայության շրջանակում Բանկի և հաճախորդի միջև պայմանագրի կնքման, դադարեցման կարգն ու ժամկետները, հաճախորդի կողմից վճարումների իրականացման պայմանները, ժամկետներն ու եղանակները, Բանկի կողմից պահանջվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, գործարքների կնքման նպատակով հանձնարարականների ներկայացման և կատարման ընթացակարգը, քաղվածքների/հաշվետվությունների (դրանց կրկնօրինակի) և այլ տեղեկատվության տրամադրման պայմանները, Արժեթղթերով գործարքի իրականացման վայրերը, պարտավորությունների կատարման ժամկետները, պայմանները և դրանց չպահպանման դեպքում հնարավոր հետևանքները, ինչպես նաև շահերի բախման կանխարգելման վերաբերյալ և այլ համապատասխան դրույթներ ներկայացված են Բանկային ծառայությունների մատուցման ընդհանուր պայմանների 12-րդ և 13-րդ գլուխներում։ 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ! ՏՎՅԱԼ ՆՅՈՒԹԸ ՀԱՄԱՐՎՈՒՄ Է ԳՈՎԱԶԴ:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Բանկային ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններ